Թունյանը՝ ԱԺ դեպքի մասին․ Ներողություն, որ օրակարգը թողած ժամանակ ենք վատնում նման բաների վրա

Թունյանը՝ ԱԺ դեպքի մասին․ Ներողություն, որ օրակարգը թողած ժամանակ ենք վատնում նման բաների վրա

PanARMENIAN.Net - Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունից Բաբկեն Թունյանը ներողություն է խնդրել քաղաքացիներից մայիսի 8-ին խորհրդարանում ծեծկռտուքի համար։

«Կարևոր օրակարգերը թողած, այն ժամանկը, որի համար դուք մեզ վճարում եք, որպեսզի զբաղվենք լուրջ հարցերով ու խնդիրներ լուծելով, մենք, մեղմ ասած, վատնում ենք այսպիսի բաների վրա։ Եվ ես ինձնից հասանելիք ամեն ինչ կանեմ, որ ճիշտ գծից չշեղվեմ։ Ու նաև ես 2 օր մտածել եմ ամենի մասին, ինչ տեղի ունեցավ, ինչ ասացի, ինչ հնչեց։ Միգուցե, եթե ես իմ բառապաշարի մեջ մի քիչ ավելի զուսպ լինեի, հետո բանը չհասներ նրան, որ այսօր Միքայելյանը («Իմ քայլից» Սասուն Միքայելյանը խառնվել էր Թունյանի ու Էդմոն Մարուքյանի միջև լեզվակռվին,- խմբ.) ստիպված լիներ այսպիսի ելույթ ունենալ։ Չգիտեմ այդ պատճառահետևանքնային կապը որքանով է ճիշտ, բայց ես ինքս ամեն ինչի մեջ առաջինն իմ մեղքի բաժինն եմ փորձում տեսնել և բոլորին այդ նույն կոչն եմ անում»,- հայտարարել է պատգամավորը։

ԱԺ մայիսի 11-ի նիստում Սասուն Միքայելյանը հայտարարել է, թե Մարուքյանի եղբորը կոչ է անում ներողություն խնդրել իր մորը վիրավորելու համար և հաստատել, որ պատրաստ է մանդատը վայր դնել, եթե նույնն անի նաև ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը։

Մայիսի 6-ին Փաշինյանը՝ ելույթ ունենալով ԱԺ-ում, հայտարարել էր, որ հակաճգնաժամային օգնության են դիմել նաև 20 մլն դրամ և ավելի ավանդներ ունեցող մարդիկ, ինչին ի պատասխան հնչել էին բանկային գաղտնիքի հրապարակման մասին կասկածներ։ Մայիսի 8-ին «Իմ քայլից» Բաբկեն Թունյանը՝ արձագանքելով դրան, հայտարարել էր, որ մասնագետ համարվող մարդիկ, ովքեր այդ մեղադրանքներն էին տարածում, կամ բութ են, կամ սրիկա։ Դրան ի պատասխան Մարուքյանը ելույթում՝ նախազգուշացնելով Թունյանին, որ չարժե նման բառապաշար օգտագործել, իր խոսքը սկսեց ափսոսանքից, որ ստիպված է «վայրկյաններ ծախսել» Թունյանին արձագանքելու համար։ «Իմ քայլից» Սասուն Միքայելյանը տեղից սկսել էր արձագանքել Մարուքյանին, նրանց միջև լեզվակռիվ էր սկսվել, որից հետո Միքայելյանը հարվածել էր Մարուքյանին, որին հաջորդել էր պատգամավորների միջև քաշքշուկը: ԼՀԿ-ականին հարվածել էին նաև իմքայլական Արտակ Մանուկյանն ու Վահե Ղալումյանը։ Վարչապետը դրան հետևած ելույթում դատապարտել էր բռնությունը, սակայն հայտարարել, որ տեղի ունեցածն իշխանության հանդեպ «քստմնելի սադրանք» էր։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---