ՀՀ-ում մեկ օրում Covid-19-ի 146 նոր դեպք է գրանցվել, ևս 3 մարդ մահացել է12 մայիսի 2020 - 11:19 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում մայիսի 12-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 3538-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 146-ով: Այդ մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։ Մահվան ևս 3 դեպք է գրանցվել. մեկը՝ կորոնավիրուսից (պացիենտը եղել է 82 տարեկան (կին) և ունեցել է ուղեկցող քրոնիկական հիվանդություններ), երկուսը՝ այլ պատճառով: Կորոնավիրուսից մահացածների ընդհանուր թիվը 47 է, այլ պատճառով մահացածներինը՝ 19։ Դուրս է գրվել ևս 71 մարդ։ Ընդհանուր առմամբ, առողջացել է 1430 պացիենտ։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2042 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 33,313 թեստավորում: ՀՀ-ում մարտի 16-ից մինչև մայիսի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համարԱռողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի հետ և շնորհավորական ուղերձ հղել․ Կողմ ենք, որ հարաբերությունները շարունակեն զարգանալ ՌԴ նախագահը Փաշինյանին շնորհավորել է ծննդյան օրվա առիթով Բագրատ սրբազանի գլխավորած շարժման կողմնակիցներն ավտոերթով ուղևորվել են Գյումրի «Գնում ենք Գյումրի, երեխաներին այցելենք, հետո էլ հանրահավաք ունենք»,–ասել է նա |