«Արսենալը» մտադիր է վաճառել Մխիթարյանին12 մայիսի 2020 - 17:43 AMT PanARMENIAN.Net - Լոնդոնի «Արսենալը» նախկինի պես ցանկանում է վաճառել կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, սակայն «Ռոման» չի ցանկանում 15 մլն ֆունտ ստեռլինգ (17 մլն եվրո) վճարել, գրում է The Sun-ը։ Անգլիական «Արսենալի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը վարձավճարով հանդես է գալիս իտալական «Ռոմայի» կազմում։ «Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան ցանկանում է, որ գործարքը ժամանակավոր չլինի։ Սակայն, ըստ CalcioMercato.com-ի՝ Ֆոնսեկայի ղեկավարները Հռոմում չեն ցանկանում այդքան գումար վճարել։ Կորոնավիրուսի պանդեմիայի պայմաններում ֆուտբոլային ակումբների մեծ մասը ֆինանսական անորոշության մեջ է հայտնվել, և «Ռոման» այստեղ բացառություն չէ։ Ավելի վաղ Մխիթարյանն ասել էր, որ իր ժամանակը Լոնդոնում ավարտվել է, նա կցանկանար Հռոմում մնալ։ Ավելի վաղ Ռոմայի մարզիչը ևս հայտարարել էր, որ ցանկանում է Մխիթրայանին տեսնել իր թիմում։ Ընթացիկ խաղաշրջանում Մխիթարյանը 17 հանդիպում է անցկացրել «Ռոմայի» կազմում՝ բոլոր մրցաշարերում դառնալով 6 գոլի և գոլային 4 փոխանցման հեղինակ։ Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Լավրով․ ՀՀ–ին բոլորից ձեռնատու է ԵվրԱզԷՍ–ը, հաշված է Նա հավելել է, որ ՀՀ–ն, փոքր երկիր լինելով, շատ ավելի քիչ է տալիս, բայց բոլորին հավասար իրավունքներ ունի CFTJ-ը Ադրբեջանի դեմ Հաագայի դատարան դիմում է ներկայացրել՝ հայերի նկատմամբ ցեղասպան գործողությունների հետ կապված Դիմումը վերաբերում է Ադրբեջանի զինուժի գործողություններին Հհ տարածքում 2021 թվականին Ռուբեն Վարդանյանը 14 օր է` հացադուլ է անում. Պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ ազատում Նրա ընտանիքը հայտարարել է, որ COP 29-ը չպետք է տեղի ունենա Ադրբեջանում, եթե իրենց պահանջները չկատարվեն ՔԿ. ԱՆ-ում և բուժհաստատություններից մեկում սկսված քննչական և վարութային գործողությունները դեռ շարունակվում են Հայտնի չէ, թե ինչ գործի շրջանակներում են իրականացվում գործողությունները և որ բժշկական կենտրոնում |