ՌԴ-ում կորոնավիրուսի 10,028 նոր դեպք կա![]() 13 մայիսի 2020 - 14:25 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 13-ի դրությամբ ՌԴ-ում կորոնավիրուսով վարակի 242,271դեպք է գրանցվել՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 10,028-ով, տեղեկացնում է հիվանդությունների դիտարկման դաշնային օպերատիվ շտաբը։ Համաճարակի բռնկումից ի վեր մահացել է 2212, որից 96-ը՝ մեկ օրում, գրոմ է «Վեդոմոստին»։ Վարակվածների ամենաշատ դեպքերը գրանցվել են Մոսկվայում։ Ըստ քաղաքային օպերատիվ շտաբի, կորոնավիրուս է հայտնաբերվել 4703 մարդու մոտ։ Ընդհանուր առմամբ, Մոսկվայում կորոնավիրուսով վարակի 126,004 դեպք է գրանցվել։ Մոսկվայից բացի շատ են վարակի դեպքերը նաև Մոսկվայի շրջանում՝ 962 հիվանդ մեկ օրում, և Սանկտ Պետերբուրգում՝ 435 նոր դեպք։ Ապաքինվել է 4491 մարդ, ընդհանուր առմամբ՝ 48,003 հիվանդ։ Երկրում, ընդհանուր առմամբ, թեստավորվել է ավելի քան 5․9 մլն մարդ։ Ըստ ԱՄՆ Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալների, ՌԴ-ն աշխարհում երկրորդն է կորոնավիրուսով վարակի դեպքերի քանակով։ Photo. Ria Novosti Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |