Տրանսպորտում դիմակ չկրելու տուգանքը կսկսվի 100,000 դրամից14 մայիսի 2020 - 17:24 AMT PanARMENIAN.Net - Հասարակական տրանսպորտից օգտվելիս քաղաքացիները պետք է դիմակ կրեն, հակառակ դեպքում կտուգանվեն՝ սկսած 100,000 դրամից, Ազգային ժողովում հայտարարել է ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը։ Նա հայտնել է նաև, որ գերծանրաբեռնված տրանսպորտի շահագործումը չի թույլատրվելու։ Ավինյանը նշել է, որ հանրային տրանսպորտը բացվում է որոշակի պայմաններով, դրանց չպահպանումը հետևանքներ է առաջացնելու շահագործողների համար։ «Պարտադիր պայմաններ են դրված ախտահանման հետ կապված: Տեսչական մարմինները պետք է հետևեն այդ կանոնների պահպանմանը», - ասել է նա: Ավինյանը նշել է, որ մարդիկ կարող են օգտվել տանը պատրաստված ինքնաշեն դիմակներից, անգամ՝ շարֆերից: Ավելի վաղ հայտարարվել էր, որ հանրային տրանսպորտը կշահագործվի մայիսի 18-ից, իսկ դիմակների կրումը ՀՀ-ում պարտադիր կդառնա մայիսի 25-ից։ ՀՀ-ում մարտի 16-ից հաստատված արտակարգ դրությունը երկարաձվել է մինչև հունիսի 13։ Հայաստանում մայիսի 14-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 3860-ի։ Կորոնավիրուսից մահացածների ընդհանուր թիվը 49 է, առողջացել է 1572 պացիենտ։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Oգտատերերը ևս կարող են ստեղծել իրենց սեփական ավատարները ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |