Մայքլ Ջորդանի մարզակոշիկները վաճառվել են $560,000-ով

Մայքլ Ջորդանի մարզակոշիկները վաճառվել են $560,000-ով

PanARMENIAN.Net - Հայտնի բասկետբոլիստ Մայքլ Ջորդանի մարզակոշիկները նրա ինքնագրով վաճառվել են ռեկորդային $560,000-ով։ Այդ մասին հայտնել է Sotheby's աճուրդի տունը։

Սակարկությունների կազմակերպիչը կարծում էր, թե Ջորդանի կոշիկների համար կհաջողվի մոտ $150,000 ստանալ, սակայն նյույորքյան աճուրդում դրանք վաճառվել են $560,000-ով, գրում է «Վեդոմոստին»։

Սա ինքնագրով մարզակոշիկների վաճառքի ռեկորդային հասույթ է աճուրդի տան համար։ Նախորդ ռեկորդը 2019-ի հուլիսին էր, երբ Moon Shoe մարզակոշիկները, թողարկված Nike ընկերության կողմից 1972-ին, վաճառվեցին $437,500-ով։

Ջորդանի մարզակոշիկները նույնպես Nike-ի արտադրության են՝ 1985 թվականի Air Jordan 1։

Sotheby's-ի կայքում ասվում է, որ Air Jordan 1-ը նշանային դարձավ բասկետբոլի պատմության և քաղաքային հագուստի առումով։ Air Jordan 1-ը Ջորդան Հելլերի հավաքածուից էր։ Նա աշխարհում մարզակոշիկների առաջին թանգարանի՝ Shoezeum-ի հիմնադիրն է։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---