Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում Covid-19-ի նոր դեպքերի նվազման մասին

Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում Covid-19-ի նոր դեպքերի նվազման մասին

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ի իր միկրոբլոգում հայտարարել է, որ կորոնավիրուսով վարակի նոր դեպքերի քանակը երկրի ամբողջ տարածքում նվազել է։

Նա նշել է, որ հիվանդության նոր դեպքերի քանակը «զգալիորեն նվազում է», բայց կան «որոշ բացառություններ»։

«Իրոք, շատ լավ նորություններ են»,- գրել է Թրամփը։

Ըստ ամերիկյան Ջոնս Հոփքինսի ինստիտուտի տվյալների, ԱՄՆ-ն շարունակում է առաջին տեղում լինել կորոնավիրուսով վարակվածների քանակով։

Երկրում ախտորոշվել է վարակի 1,486,376 դեպք, մահացել է 89,549-ը։ Ավելի քան 268,000 ապաքինվել է։

ԱՄՆ-ից հետո վարակվածների թվով երկրորդը ՌԴ-ն է՝ 282,000, 3-րդը՝ Մեծ Բրիտանիան գրեթե 245,000 վարակակրով։

Ըստ Ջոնս Հոփքինսի հաշվարկների, աշխարհում կորոնավիրուսով 4,702,603 վարակված կա։ Հիվանդությունից մահացել է 314,476 մարդ․ ապաքինվել է 1,7 մլն մարդ։ ԱՀԿ-ն մարտի 11-ին կորոնավիրուսային վարակի պանդեմիա է հայտարարել։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---