Կորոնավիրուսի 6 նոր դեպք՝ Վրաստանում․ Մառնեուլում խիստ կարանտինը հանվել է![]() 18 մայիսի 2020 - 12:08 AMT PanARMENIAN.Net - Մեկ օրում Վրաստանում կորոնավիրուսի 6 նոր դեպք է հաստատվել, երկրում վարակակիրների ընդհանուր թիվը հասել է 701-ի, փոխանցում է «Էխո Կավկազան»։ Հաստատված 6 դեպքից 3-ը Բոլնիսիում են, 3-ը՝ Զուգդիիդիում։ Առողջացածների ընդհանուր թիվը երկրում հասել է 432-ի, Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 12 մարդ։ Կարանտինում է գտնվում 3787հոգի, բժշկական հսկողության տակ՝ 337 մարդ։ Anspy.ge-ի փոխանցմամբ՝ մայիսի 18-ից Մառնեուլում հանվել է կարանտինային խիստ ռեժիմը։ Քաղաքի բնակիչները կարող են օգտվել տեղաշարժի իրավունքից այնպես, ինչպես բոլոր մյուս քաղաքներում, որոնք կարանտինում չեն։ Մառնեուլը կարանտինային գոտի էր մարտի 23-ից։ Ավելի վաղ Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան հայտարարել էր, որ իրենք պատրաստվում են զբոսաշրջային սեզոնին և օտարերկրյա զբոսաշրջիկների կընդունեն հուլիսի 1-ից։ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |