ՌԴ-ում 3-րդ օրն անընդմեջ Covid-19-ի նոր դեպքերը 10,000-ի չեն հասնում

ՌԴ-ում 3-րդ օրն անընդմեջ Covid-19-ի նոր դեպքերը 10,000-ի չեն հասնում

PanARMENIAN.Net - Ռուսաստանում մայիսի 18-ի դրությամբ կորոնավիրուսային վարակի 8926 նոր դեպք է գրանցվել, հայտնել է օպերատիվ շտաբը։ Վարակվածների ընդհանուր քանակը հասել է 290,678-ի։

Վարակի նոր դեպքեր են գրանցվել երկրի բոլոր շրջաններում, վարակվածների 40.1%-ն ախտանիշներ չի ունեցել։

Հիվանդության աճի տեմպերը նվազել են՝ 3-րդ օրն անընդմեջ Covid-19-ի նոր դեպքերը 10,000-ի չեն հասնում։

Մայիսի 18-ի դրությամբ ապաքինվել է 2836 մարդ, ընդհանուր առմամբ՝ 70,209, գրում է «Վեդոմոստին»։

Բուժումը շարունակում է 217,747 մարդ։ Մեկ օրում մահացել է 91 պացիենտ, մահվան ելքով դեպքերի ընդհանուր քանակը 2722 է։

Հիվանդների ամենամեծ քանակը գրանցվել է Մոսկվայում (146,062), Մոսկվայի շրջանում (28,290) և Սանկտ Պետերբուրգում (10,887)։

Ամբողջ աշխարհում, ամերիկյան Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալներով, ի հայտ է եկել կորոնավիրուսով ավելի քան 4․7 մլն հիվանդ։ Մոտ 316,000 մահացել է, ապաքինվել է ավելի քան 1․7 մլն մարդ։

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---