Մոտ 120 երկիր Covid-19-ի ծագման անկախ հետաքննության կոչ է արել

Մոտ 120 երկիր Covid-19-ի ծագման անկախ հետաքննության կոչ է արել

PanARMENIAN.Net - Եվրամիությունը և Ավստրալիան կոչ են արել մանրակրկիտ հետաքննել կորոնավիրուսի ծագումն ու զանգվածային տարածումը։

Այդպիսով արդեն 122 երկիր, այդ թվում ՌԴ-ն, Հարավային Աֆրիկան, Մեծ Բրիտանիան, Ինդոնեզիան, Ճապոնիան, Հարավային Կորեան, Թուրքիան հավանություն են տվել այդ առաջարկին մայիսի 18-ին կայանալիք Առողջապահության համաշխարհային վեհաժողովին ընդառաջ, գրում է Deutsche Welle-ն։

Ավստրալիայի ԱԳ նախարար Մերիս Փեյնը հայտարարել է, որ նախաձեռնության կողմնակիցները «ուզում են օգնել աշխարհին դասեր քաղել առողջության պաշտպանության հարցում»։

ԵՄ արտաքին կապերի մամուլի քարտուղար Վիրջինիա Բատու-Հենրիկսոնը նշել է, որ Եվրամիությունը մտադիր է կոնսենսուսի հասնել։

Հետաքննության նախաձեռնությունը խստիվ դատապարտվել է Պեկինի կողմից, որը մեղադրում է Ավստրալիային, որն առաջինն է հնչեցրել այդ գաղափարը, Չինաստանի դեմ քաղաքական գրոհի մեջ։ Մինչդեռ, այն առաջարկում, որն այժմ քննարկվում է, չեն հիշատակվում ոչ Չինաստանը, ոչ Ուհանը։

ԱՄՆ դիվանագետները, իրենց հերթին, ավելի կոշտ ձևակերպում են առաջ տանում՝ կոչ անելով հետաքննությունը հենց Չինաստանից սկսել։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և պետքարտուղար Մայք Պոմպեոն բազմիցս են մեղադրել Չինաստանին վիրուսի մասին տեղեկությունը թաքցնելու համար, ինչն էլ, ըստ նրանց, պանդեմիայի պատճառ է դարձել։

Ընդհանուր առմամբ, աշխարհում կորոնավիրուսով ավելի քան 4․7 մլն հիվանդ կա, մահացել է ավելի քան 315,000 մարդ, ապաքինվել՝ 1․7 մլն-ն։ Կորոնավիրուսը սկսել է տարածվել չինական Ուհանից 2019-ի վերջում։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---