Մխիթարյանը՝ «Ռոմայում» մնալու մասին․ Իտալիայում խաղալն ավելի քան հետաքրքիր է

Մխիթարյանը՝ «Ռոմայում» մնալու մասին․ Իտալիայում խաղալն ավելի քան հետաքրքիր է

PanARMENIAN.Net - Իտալական «Ռոմայի» կազմում հանդես եկող կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ում տրանսֆերային իրավունքները պատկանում են անգլիական «Արսենալին», վերահաստատել է Հռոմում մնալու իր ցանկությունը։

Մխիթարյանն իր կարիերայի մասին կիսվել է Իտալիայում ՀՀ դեսպանատան հետ զրույցում։

Զինագործները Մխիթարյանի տրանսֆերը նվազեցրել են՝ գնահատելով 10 մլն ֆունտ սթերլինգից ($12 մլն-ից) ցածր, սակայն այս արժեքը ևս «Ռոմայի» համար կարող է բարձր լինել։

«Առաջին օրից, ինչ ժամանել եմ Հռոմ, ինձ ակումբում շատ լավ եմ զգում և, իհարկե, հրաշալի կլիներ, եթե մնայի այստեղ»,- ասել է նա՝ հավելելով, որ Իտալիայում, Անգլիայի, Գերմանիայի և Ուկրաինայի համեմատ յուրահատուկ բաներ կան։

Մխիթարյանը նշել է, թե մարդիկ թերագնահատում են A Սերիան, սակայն, իր կարծիքով, այնտեղ խաղալն ավելի հետաքրքիր է։

«Իհարկե, այն նույնը չէ, ինչ 20 տարի առաջ, սակայն ես վստահ եմ, որ լիգան դառնում է ավելի ու ավելի լավը։ Ես ավելի քան ուրախ եմ գտնվել այստեղ, խաղալ Իտալիայում՝ այս անհավանական երկրպագուների համար։ Իսկապես ուրախ եմ, որ խաղում եմ «Ռոմայում» և նման երկրպագուներ ունեմ»,- ասել է նա։

31-ամյա ֆուտբոլիստը նշել է, որ իր ֆուտբոլային կարիերայի ավարտին շատ ժամանակ չի մնացել, սակայն շարունակելու է անել ամենը՝ լավագույն արդյունք ցույց տալու համար։

Մխիթարյանն ասել է, որ միշտ երազել է խաղալ Եվրոպական առաջնություններում ու ակումբներում, և այժմ ջանասիրաբար աշխատում է՝ միախառնելով իր տաղանդն այդ աշխատանքին։

Ավելի վաղ «Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան հայտարարել է, որ ակումբը մտադիր է ձեռք բերել թիմում վարձակալությամբ հանդես եկող Հենրիխ Մխիթարյանին:

 Ուշագրավ
Ֆոնսեկան հայտարարել է, որ ակումբը մտադիր է թիմում պահել վարձակալությամբ հանդես եկող Մխիթարյանին և Սմոլինգին
Նա նշել է, որ մարզչական խորհրդի որոշումն ապօրինի է և ոչ պրոֆեսիոնալ
10 լավագույն մարզիկը 5 մլն-ական դրամով կպարգևատրվեն
Փաշինյանը նշել է, որ սպորտի զարգացումն երկրում տնտեսության զարգացման լավագույն նշանն է