Վրաստանում կորոնավիրուսի ընդամենը 1 նոր դեպք է գրանցվել![]() 19 մայիսի 2020 - 11:39 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 19-ի դրությամբ, ըստ հիվանդության մշտադիտարկման StopCov կայքի՝ Վրաստանում կորոնավիրուսով վարակի ընդամենը 1 նոր դեպք է գրանցվել, վարակակիրների ընդհանուր թիվը հասել է 702-ի։ Ապաքինվել է 456 մարդ, մահվան ելքով դեպքերը 12-ն են, գրում է Sputnik Georgia-ն։ Կարանտինում 3787 մարդ կա, փաստացի բուժում է ստանում 337-ը։ Կորոնավիրուսով վարակի առաջին դեպքը Վրաստանում գրանցվել է փետրվարի 26-ին։ Վրաստանի իշխանությունները որոշել են չերկարացնել արտակարգ դրության ռեժիմը, որը երկրում գործում է մարտի 21-ից և ավարտվում է մայիսի 22-ին։ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |