Բաքուն թույլ չի տալիս ադրբեջանցիների մուտքը Դաղստանից․ Պուտինը զանգահարել է Ալիևին

Բաքուն թույլ չի տալիս ադրբեջանցիների մուտքը Դաղստանից․ Պուտինը զանգահարել է Ալիևին

PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ադրբեջանի քաղաքացիների կուտակումները Դաղստանի սահմանամերձ շրջաններում, որոնք փորձում են տուն վերադառնալ։

Հեռախոսազրույցը եղել է Պուտինի նախաձեռնությամբ։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել առ այն, որ երկու երկրի գերատեսչություններին կհանձնարարվի տարածաշրջանային իշխանությունների հետ օպերատիվ գործակցել հարցին լուծում տալու համար, գրում է ՌԲԿ-ն։

Ապրիլի սկզբից Ադրբեջանը փակել է սահմանը կորնավիրուսի համաճարակի պատճառով։ Մայիսի սկզբին Դաղստանում գտնվող Ադրբեջանի հազարավոր քաղաքացիներ դիմել էին Պուտինին՝ խնդրելով աջակցել իրենց տուն վերադարձին։ Մայիսի սկզբին Դաղստանում ժամանակավոր տեղակայման և սննդի կետ էր բացվել Ադրբեջանի քաղաքացիների համար։

Ռոսպոտրեբնադզորի ղեկավար Աննա Պոպովան լրացուցիչ ռիսկ է համարում Դաղստանում ադրբեջանցիների կուտակումը պանդեմիայի պայմաններում։

Դաղստանում կորոնավիրուսով վարակի 3460 դեպք է գրանցվել՝ այս ցուցանիշով հանրապետությունը 5-րդն է ՌԴ-ում։ Մահացել է 29 մարդ։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---