ՌԴ-ում կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 300,000-ի![]() 19 մայիսի 2020 - 16:09 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 19-ի դրությամբ Ռուսաստանում կորոնավիրուսով վարակի 9263 նոր դեպք է գրանցվել երկրի 85 շրջանում։ Վարակակիրների ընդհանուր թիվը հասել է 299,941-ի։ Նոր դեպքեր են գրանցվել երկրի բոլոր շրջաններում։ Վարակվածների 43.1%-ի մոտ հիվանդությունն ընթանում է առանց ախտանիշերի և հայտնաբերվել է միայն թեստավորման արդյունքում, գրում է «Վեդոմոստին»։ 4-րդ օրն անընդմեջ ՌԴ-ում նոր դեպքերի քանակը չի հասնում 10,000-ի։ Մայիսի 19-ի դրությամբ ապաքինվել է 5921 մարդ, ընդհանուր առմամբ՝ 76,130։ Փաստացի բուժվում է 220,974 մարդ։ Վերջին 24 ժամում մահացել է 115 պացիենտ, մահվան ելքով 2837 դեպք կա։ Հիվանդների քանակով առաջատարը Մոսկվան է (149,607), որին հաջորդում է Մոսկվայի շրջանը (29,188) և Սանկտ Պետերբուրգը (11,340)։ Ավելի վաղ ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը հայտարարել էր, որ պանդեմիայի հետ կապված իրավիճակը մնում է բարդ, սակայն, հաջողվել է կասեցնել հիվանդության աճը՝ տեսանելի է դրական դինամիկան։ Photo. TASS Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |