Երեւանի «Արարատը» անընդմեջ երկրորդ պարտությունն է կրել Համագործակցության գավաթի խաղերում19 հունվարի 2009 - 15:18 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 17-ին մեկնարկել է «Համագործակցության գավաթի առաջնություն» ֆուտբոլային մրցաշարը: Այս տարի «համագործակցության գավաթում» Հայաստանը ներկայացնում է երկրի փոխչեմպիոն «Արարատը»: Թիմը Մոսկվա է մեկնել առանց իր բրազիլացի լեգիոներների` Ռենատոի, Ջեֆերսոնի, Ջուլիանոյի եւ Մարկոսի, ինչպես նաեւ Հայաստանի հավաքականի պաշտպան Վահագն Մինասյանի: Ի դեպ, այլ թիմեր եւս մասնակցում են մրցաշարին երկրորդական կազմով: Հունվարի 17-ին, մեկնարկային խաղում «Արարատը» պարտվեց Ղազախստանի «Ակտոբեին» 1:3 հաշվով: Բոլոր երեք գոլերը Հայաստանի դարպասներին խփվել են առաջին խաղակեսում: Խոշոր հաշվից երեւանցիներին թույլ է տվել խուսափել 85-րդ րոպեին կիսապաշտպան Նշան Էրզրումյանի խփած գոլը: Իսկ Տաշկենտի «Պախտակորի» հետ խաղում նույնիսկ Գեւորգ Նռանյանի առաջին խաղակեսում խփած գոլը, չօգնեց թիմին խուսափել ջախջախիչ պարտությունից: Խաղն ավարտվեց 1:4 հաշվով: «Արարատը» առանց միավորների եւ գնդակների վատագույն հարաբերակցությամբ գտնվում է A խմբի վերջին տեղում: Խմբային փուլի վերջին խաղում, հունվարի 20-ին, հայկական ակումբի մրցակիցը կլինի ՌԴ չեմպիոն Կազանի «Ռուբինը»: Սակայն այդ խաղի արդյունքն արդեն ոչինչ չի փոխի` խաղից հետո թիմը կվերադառնա Երեւան: Խաղերի արդյունքները. A խումբ Ռուբին` Ռուսաստան-Ակտոբե` Ղազախստան-0:2 Պախտակոր`Ուզբեկստան-Արարատ` Հայաստան-4:1 B խումբ. Աշգաբադ`Թուրքմենստան-Բելառուս-0:4 ՌԴ հավաքական-Էկրանաս` Լիտվա-0:1 C խումբ. Շախտյոր` Ուկրաինա-Լեվադիա` Էստոնիա-2:1 Ռեգար-Թադազ` Տաջիկստան-Շերիֆ` Մոլդովա-1:2 D խումբ. Ինտեր` Ֆինլանդիա-Ինտեր`Ադրբեջան-1:3 Վենտսպիլս`Լատվիա-Դորդոյ-Դինամո` Ղրղզստան-1:0 Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |