Ադամանդի գործարանի աշխատողներին հնարավոր է աջակցեն․ Ցույցը դադարեցված է20 մայիսի 2020 - 14:58 AMT PanARMENIAN.Net - Աբովյան քաղաքի ADM Diamond ադամանդագործական ընկերության 100-ից ավելի աշխատակիցը դադարեցրել են մայիսի 20-ի առավոտից անցկացվող բողոքի ակցիան և փոխհամաձայնության եկել տնօրինության հետ, փոխանցում է Sputnik Armenia-ն՝ հավելելով, որ քննարկվում է աշխատողներին աջակցություն տրամադրելու հարցը։ Աշխատակիցները բողոքի ակցիա էին կազմակերպել՝ նշելով, որ մոտ 2 ամիս հարկադիր պարապուրդի են մատնվել, սակայն պետությունից հասանելիք աջակցությունը չեն ստացել։ Աշխատակիցները փոխհատուցում չեն ստացել գործարանի հաշվապահների թերի աշխատանքի պատճառով, քանի որ Կառավարությանը «սխալ» փաստաթղթեր է ներկայացվել։ Ընկերության փոխտնօրեն Արսեն Արտաշեսյանը հայտնել է, որ որևէ աշխատակցի հետ խնդիր չկա։ «Մեր հաշվապահների սխալի պատճառով աջակցություն չի տրամադրվել։ Այսինքն` կառավարության որոշմամբ` մեզ պետք է հասներ աջակցություն, սակայն մեր հաշվապահները հաշվետվության մեջ սխալ ոլորտ են գրել, որին չի տրամադրվում աջակցություն»,- նշել է նա։ Արտաշիսյանը, սակայն, հայտնել է, որ չեն պատրաստվում հաշվապահներին աշխատանքից ազատել կամ տույժ-տուգանքներ կիրառել. բոլորն էլ կարող են սխալվել։ «Այս պահի դրությամբ աշխատակիցների հետ քննարկվում է նրանց աջակցելու հարցը, ինչ եղել` եղել է, անցավ-գնաց»,– եզրափակել է փոխտնօրենը։ Աբովյանում գործող ընկերության պաշտոնական բացումը տեղի է ունեցել 2019-ի դեկտեմբերին: Գործարանի հիմնադիրներն են Արտակ և Արմեն Բաղիկյանները։ Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |