Վրաստանում եկեղեցիներին կարող են փոխանցվել դրանց մոտ 20 հա-ից ավելի անտառային տարածքները21 մայիսի 2020 - 15:33 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի շրջակա միջավայրի պահպանության կոմիտեն մայիսի 20-ին երրորդ ընթերցմամբ հաստատել է «Անտառային օրենսգրքի» փոփոխությունները։ Ըստ լրատվամիջոցների՝ փոփոխություններով նաև նախատեսվում է վրաց ուղղափառ եկեղեցուն տրամադրել 20 հեկտարից ավելի անտառային տարածք՝ վանքերի և եկեղեցների հարևանությամբ։ Վրաստանի շրջակա միջավայրի և գյուղատնտեսության նախարարության ներկայացուցիչ Նինո Թանդիլաշվիլիի խոսքով փոփոխությունները ոչ մի կապ չունեն առաջիկա ընտրությունների հետ, «որոշման միակ նպատակը հաջորդ սերունդների համար անտառների պահպանությունն է», գրում է Apsny.ge-ն։ Վրաստանում 11,673 ուղղափառ եկեղեցի կա։ Թանդիլիշվիլին նշել է, որ եթե վանքերի և եկեղեցիների շուրջ գտնվող անտառային տարածքները փոխանցվեն Պատրաիրքարանին, ապա եկեղեցականների վրա ավելի մեծ պարտավորություններ կդրվեն, քան իրավունքներ։ Ըստ նրա՝ այդ պարտավորությունները ներառում են տարածքների պահպանություն, վերականգնում, անտառների կայուն ղեկավարում և այլն։ Եթե օրենսդրական նախաձեռնությունը հավանության արժանանա պատգամավորների կողմից, ապա եկեղեցիների ու վանքերի շուրջ գտնվող անտառային հողերը կարող են դառնալ Վրաստանի Պատրիարքարանի սեփականությունը։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |