Աշխարհում Covid-19-ով հիվանդների թիվը կտրուկ աճել է՝ 5 մլն-ից ավելի են21 մայիսի 2020 - 14:19 AMT PanARMENIAN.Net - Առողջապահության համաշխարհային կազմակերպութունը հայտնել է, որ մեկ օրում կորոնավիրուսով վարակի ռեկորդային՝ 106,000 նոր դեպք է գրանցվել աշխարհում։ Ըստ ամերիկյան Ջոնս Հոփքինսի համալսարանի՝ աշխարհում վարակվածների ընդհանուր թիվը գերազանցել է 5 միլիոնը, մահացել է ավելի քան 328,000 հիվանդ, գրում է BBC-ն։ ԱՀԿ ղեկավար Թեդրոս Ադան Հեբրեուսը հայտարարել է, որ հատկապես մտահոգիչ է հիվանդացության աճը ցածր եկամտով երկրներում։ Եթե նախկինում էպիկենտրոնում Եվրոպան էր ու ԱՄՆ-ն, ապա այժմ վարակն ավելի շատ տարածվում է այնպիսի երկրներում, ինչպիսին Բրազիլիան է։ Մոտ 2 շաբաթում ախտորոշումների ընդհանուր թիվը, ըստ պաշտոնական տվյալների, աճել է 1 միլիոնով։ Ըստ փորձագետների՝ վարակի տարածման մասշտաբները շատ ավելի մեծ են, քանի որ երկրներից շատերում բավարար քանակի թեստավորում չի արվում, կամ վիճակագրական տվյալները պակաս են ներկայացվում։ Հայաստանում մայիսի 21-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 5606-ի։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2928 պացիենտ: Վիրուսից մահացածների ընդհանուր թիվը 70 է, առողջացել է 2581 պացիենտ։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Առաջարկ. Մեքենայի գույքահարկը տեխզննման պահին վճարել մասնակի Օրենքն ուժի մեջ կմտնի 2025 թվականի հունվարի 1-ից Պետել․ ԼՂ–ում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է «Ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է նա ՄԻԵԴ-ում դատավորի պաշտոնում ՀՀ-ի կողմից առաջադրվող թեկնածուները հաստատվել են 3 նոր դատավոր է նշանակվել Թաթոյան․ Կիրանցը նեղ թերակղզու նմանությամբ գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով Արոտավայրերը, այգիները, այլ հողեր հայտնվելու են ադրբեջանական վերահսկողության կամ թիրախի ներքո |