ՌԴ-ում կորոնավիրուսի մոտ 9000 նոր դեպք է գրանցվել21 մայիսի 2020 - 16:15 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 21-ի դրությամբ ՌԴ-ում կորոնավիրուսով վարակի 8849 նոր դեպք է գրանցվել երկրի 84 շրջանում։ Վարակվածների ավելի քան 40%-ը հիվանդության կլինիկական դրսևորումներ չեն ունեցել։ ՌԴ-ում վարակակիրների ընդհանուր թիվը հասել է 317,554-ի։ Ապաքինվել է, ընդհանուր առմամբ, 92,681 մարդ, մահացել է 3099-ը, գրում է «Վեդոմոստին»։ Մոսկվայում երկրորդ օրն անընդմեջ կորոնավիրուսից ավելի շատ մարդ է ապաքինվում, քան հիվանդանում։ Մայիսի 21-ի դրությամբ մեկ օրում վարակն ախտորոշվել է 2913 մարդու մոտ, իսկ ապաքինվել է 3746 հիվանդ։ Համաճարակի բռնկումից ի վեր Մոսկվայում 155,219 մարդ է հիվանդացել, որից 40,682-ն արդեն ապաքինվել է։ Մահացել է 1794 մարդ, որց 68-ը վերջին 24 ժամում։ Կորոնավիրուսով վարակի դեպքերի քանակով ՌԴ-ն զիջում է աշխարհում միայն ԱՄՆ-ին, որտեղ վարակվել է ավելի քան 1․55 մլն բնակիչ։ Սակայն մահացության դեպքերով ՌԴ-ն 17-18-րդ տեղերում է, ըստ պաշտոնական վիճակագրության։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է Թունյան․ Ադրբեջանից գազ գնելու հարց այս պահին չկա օրակարգում Ըստ նրա՝ Հայաստանի կամ որևէ այլ երկրի համար տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը ՀՀ–ն կգործակցի Իտալիայի հետ ռազմական, ռազմատեխնիկական ոլորտներում․ Կան պայմանավորվածություններ Այցը տեղի է ունեցել ապրիլի 23-25-ը Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը Ազգային տաղավարի համադրողն է ԳԱԿ ցուցադրությունների գծով տնօրեն Արմեն Եսայանցը |