Մոտ 125 մլն դրամ ԿԳՄՍՆ-ին՝ «Քայլող մարդու» արձանի և մշակութային այլ միջոցառումների համար![]() 21 մայիսի 2020 - 17:39 AMT PanARMENIAN.Net - Կառավարությունը հաստատել է 2020-ին նախանշված և պետբյուջեից ֆինանսավորվելիք մշակութային մի շարք ծրագրերի իրականացման, այդ թվում՝ Երևանի Հյուսիսային պողոտայում քանդակագործ Արտո Չաքմաքչյանի հեղինակած «Քայլող մարդու» քանդակը տեղադրելու հարցը: Մշակութային բոլոր ծրագրերի իրականացման համար Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը կառավարության որոշմամբ կհատկացվի 124.8 մլն դրամից ավելի գումար։ Կառավարության նույն որոշմամբ նախատեսվում է վերանորոգել նաև Անիպեմզայի մշակույթի տունն ու ստեղծել փոքրիկ թանգարան, ամրացնել Շիրակի մարզի Երերույքի տաճարն ու դրան կից դամաբարանը, վերականգնել Բյուրեղավանի «Արձագանք» արձանը, ամրացման աշխատանքներ իրականացնել Դսեղի Սբ Գրիգոր վանական համալիրում, նորոգել Ալավերդու Սանահին վանական համալիրի Սբ Ամենափրկիչ եկեղեցու տանիքները, նորոգել Շիրակի Հոռոմ համայնքի Սբ Հռիփսիմե եկեղեցին: Ծրագրերը ներկայացրել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։ Արձագանքելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցին, թե հնարավոր է, որ արձանի տեղադրումը քաղաքական շահարկումների առիթ դառնա՝ նախարարը հայտնել է, որ արձանը ստեղծվել է տարիներ առաջ՝ 2000-ականներին: Հարությունյանի խոսքով՝ հարցն արդեն քննարկվել է Երևանի ավագանու նիստում և քաղաքական շահարկումների խնդիր չի ծագել: 2019-ի դեկտեմբերին Երևանի ավագանին հավանություն էր տվել քաղաքում «Քայլող մարդու» արձանի տեղադրմանը։ ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |