Վրաստան այցելողներից, հնարավոր է, Covid-19-ի թեստի պատասխան պահանջեն22 մայիսի 2020 - 18:11 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն հայտարարել է, որ Վրաստան այցելող զբոսաշրջիկներից, հավանաբար, Covid-19-ի թեստավորման փաստաթուղթ կպահանջվի։ Թեստավորումը պետք է արված լինի վերջին 72 ժամվա ընթացքում, գրում է Аpsny.ge-ն։ Ըստ Գամկրելիձեի` այդ առումով հարկավոր է շատ զգուշավոր լինել, իսկ արտերկրից ժամանող զբոսաշրջիկներին երկիրը կընդունի՝ հաշվի առնելով անհրաժեշտ միջոցառումները։ «Հավանաբար, կլինեն փաստաթղթեր, այդ թվում` այսպես կոչված Covid-անձնագրեր, որոնք վկայում են այն մասին, որ վերջին 72 ժամում տվյալ անձը ենթարկվել է PCR հետազոտման և արդյունքը բացասական է։ Կան նաև այլ միջոցներ։ Օրինակ, Հունաստանը հաջողութամբ կիրառում է դրանք։ Վրաստանում վարակի տարածման մակարդակը ցածր է, ուստի զբոսաշրջության ներուժը բավականին մեծ է»,- ասել է Գամկրելիձեն։ Ինչ վերաբերում է ներքին զբոսաշրջությանը, ըստ Գամկրելիձեի` ցանկալի է, որ այն սովորականից մեծ տարածում ստանա և դա լրացուցիչ հետազտություններ է պահանջում։ Մայիսի 22-ի դրությամբ Վրաստանում կորոնավիրուսով վարակի ընդամենը 2 նոր դեպք է գրանցվել՝ ընդհանուր առմամբ հասնելով 723-ի։ Այդ մասին ասվում է հիվանդության մշտադիտարկման հատուկ կայքում։ Դա լավագույն ցուցանիշն է տարածաշրջանում։ Ապաքինվել է 495 մարդ, փաստացի բուժվում է 216-ը, 12 մարդ մահացել է։ Արտակարգ դրության ռեժիմն ու պարետային ժամը մայիսի 22-ից չեղարկվել են, սակայն որոշ սահմանափակումներ դեռ գործում են։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Ամառային զոչակոչը կմեկնարկի ապրիլի 29–ից Կզորակոչվեն նաև մինչև 2024–ի մարտի 1-ը կամավոր հիմունքներով ծառայություն անցնելու դիմում ներկայացրած իգական սեռի անձինք Չիլիում ապրիլի 24-ը հայտարարվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր Պատգամավորների պալատը հավանություն է տվել Քաղաքացիները փակել են Երևան–Գյումրի ճանապարհը․ Փակ են նաև դեպի Սևան և Իրան տանող մայրուղիները Հայաստան-Իրան միջպետական ճանապարհը փակ է Տիգրանաշենի հատվածում Թավրիզում ՀՀ հյուպատոսություն կբացվի Նշվում է, որ ՀՀ–ն քայլեր է ձեռնարկելու Իրանի հետ առանձնահատուկ հարաբերությունների հետագա զարգացումն ապահովելու ուղղությամբ |