Ադրբեջանում կարանտինը կերկարացնեն23 մայիսի 2020 - 11:42 AMT PanARMENIAN.Net - Կարանտինային ռեժիմն Ադրբեջանում մայիսի 31-ից հետո կերկարացվի։ Այդ մասին հայտարարել է Բժշկական տարածքային ստորաբաժանումների միավորման վարչության նախագահ Ռամին Բայրամլին։ «Covid-19-ով վարակվելու վերաբերյալ վիճակագրական տվյալները հիմք չեն տալիս չեղարկելու կարանտինի ռեժիմը։ Մայիսի 31-ից հետո այն կերկարացվի», - ասել է Բայրամլին, գրում է Haqqin.az-ը։ Նա նշել է, որ մայիսի 18-23-ը գրանցվել է վարակի 581 նոր դեպք, ապաքինվել է 384 մարդ։ «Նախորդ շաբաթ 755 մարդ վարակվել է կորոնավիրուսով, 365 մարդ առողջացել է։ Մահացել է 7 մարդ, այս շաբաթ ևս 7 մարդ, բայց շաբաթը դեռ չի ավարտվել»,- ասել է Բայրամլին։ Ադրբեջանում կորոնավիրուսով վարակի 3855 դեպք է գրանցվել, որից 2399-ն ապաքինվել է, 46-ը՝ մահացել։ Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» |