Ադրբեջանում կարանտինը կերկարացնեն![]() 23 մայիսի 2020 - 11:42 AMT PanARMENIAN.Net - Կարանտինային ռեժիմն Ադրբեջանում մայիսի 31-ից հետո կերկարացվի։ Այդ մասին հայտարարել է Բժշկական տարածքային ստորաբաժանումների միավորման վարչության նախագահ Ռամին Բայրամլին։ «Covid-19-ով վարակվելու վերաբերյալ վիճակագրական տվյալները հիմք չեն տալիս չեղարկելու կարանտինի ռեժիմը։ Մայիսի 31-ից հետո այն կերկարացվի», - ասել է Բայրամլին, գրում է Haqqin.az-ը։ Նա նշել է, որ մայիսի 18-23-ը գրանցվել է վարակի 581 նոր դեպք, ապաքինվել է 384 մարդ։ «Նախորդ շաբաթ 755 մարդ վարակվել է կորոնավիրուսով, 365 մարդ առողջացել է։ Մահացել է 7 մարդ, այս շաբաթ ևս 7 մարդ, բայց շաբաթը դեռ չի ավարտվել»,- ասել է Բայրամլին։ Ադրբեջանում կորոնավիրուսով վարակի 3855 դեպք է գրանցվել, որից 2399-ն ապաքինվել է, 46-ը՝ մահացել։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |