Վրաստանում մեքենայով 3 անձից ավելի չերթևեկելու արգելքը հանվել է23 մայիսի 2020 - 12:04 AMT PanARMENIAN.Net - Վրաստանում արտակարգ դրության չեղարկումից հետո հանում են նաև մեքենայով 3 անձից ավելի չերթևեկելու արգելքը։ Այդ մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան։ Արտակարգ դրության շրջանակում Վրաստանում արգելվում էր 3 անձից ավելի ներկայությունն ավտոմեքենայում՝ ուղևորները պետք է հետևում նստեին։ Ըստ Գախարիայի, մայիսի 22-ից այդ արգելքը կպահպանվի միայն տաքսիների համար, գրում է apsny.ge-ն։ Ըստ Գախարիայի` չեղարկումը դեռ չի վերաբերի հասարակական տրանսպորտին ու միջքաղաքային ուղևորափոխադրումներին։ Դեռևս սահմանափակված են տնտեսական, մշակութային և սպորտային գործունեության որոշ տեսակներ։ Հաշվի առնելով դրական համաճարակաբանական իրավիճակը Վրաստանում՝ այդ երկրի կառավարությունը որոշել է չերկարացնել արտակարգ դրության ռեժիմը։ Մի շարք սահմանափակումներ և պարետային ժամը մայիսի 22-ից չեղարկվել են։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, հրաժարվի Արարատ լեռը որպես խորհրդանիշ օգտագործելուց Ալիևը նաև ասել է, թե «հայերը լուրջ հոգեբանական շեղումներ ունեն» և «զառանցագին գաղափարներ» Ալիև․ Ձեռքերս ծալած չենք սպասելու, մինչև Ֆրանսիան, Հնդկաստանն ու Հունաստանը զինեն ՀՀ–ին «Դրանով փորձում են մեզ ինչ–որ բան ապացուցել»,–ասել է նա Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն ապրիլի 24-ին երթ են նախաձեռնել Վարդանյանը հացադուլ է հայտարարել Բաքվի բանտում Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը Ներկաները վայելել են միջոցառումը, ծանոթացել NFT-ների յուրօրինակ աշխարհին և ձեռք բերել նոր ծանոթություններ |