Johnson's Baby Powder-ի արտադրությունն ԱՄՆ-ում ու Կանադայում կդադարեցվի․ Սպառողները պնդում են՝ քաղցկեղ է առաջացնում

Johnson's Baby Powder-ի արտադրությունն ԱՄՆ-ում ու Կանադայում կդադարեցվի․ Սպառողները պնդում են՝  քաղցկեղ է առաջացնում

PanARMENIAN.Net - Ամերիկյան Johnson & Johnson ընկերությունը հայտնել է, որ դադարեցնում է մանկական Johnson's Baby Powder-ի արտադրությունն ԱՄՆ-ում և Կանադայում՝ բազմաթիվ դատական հայցերի պատճառով։

Ընկերությունը որոշել է վերջնականապես դադարեցնել մոտ 100 ապրանքի արտադրություն, այդ թվում` մանկական ցանափոշի Johnson's Baby-ինը։ Այս որոշումը գործելու է միայն ԱՄՆ-ում ու Կանադայում, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

Ընկերությունից հայտնել են, որ Հս. Ամերիկայում իրենց արտադրանքի նկատմամբ պահանջարկը նվազել է սպառողական վարքի փոփոխության և ապատեղեկատվության տարածման պատճառով։

«Johnson & Johnson-ը խիստ համոզված է մանկական Johnson's Baby ցանափոշիների անվտանգության հարցում։

Ամբողջ աշխարհում տասնամյակների գիտական հետազոտությունները փաստում են մեր արտադրանքի անվտանգության մասին»,- հայտնել են ընկերությունից։

Ըստ Wall Street Journal-ի` ԱՄՆ դատարաններում ընկերության դեմ 19,400 հայց կա, հայցվորները պնդում են, որ արտադրանքն առաջացնում է ձվարանների քաղցկեղ, ինչպես նաև մեզոթելիոմա՝ քաղցկեղի հազվադեպ տեսակ։

Ամերիկյան Johnson & Johnson ընկերությունը Johnson's Baby խամքի միջոցների արտադրությունը սկսել է 1893-ից։

 Ուշագրավ
Գերմանիայի կանցլերն առաջիկա օրերին պարբերաբար կորոնավիրուսի թեստ կհանձնի
Քաղաքացիներին հրահանգվել է մնալ տանը, դուրս գալ միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում
Կազմակերպությունը նաև տեսանյութ է հրապարակել
«Ես նույնպես վախենում եմ, բայց ոչ թե խանութ, այլ աշխատանքի գնալուց»,- ասել է նա