ԱՄՆ-ն արգելել է հաղորդակցությունը Բրազիլիայի հետ25 մայիսի 2020 - 10:59 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 24-ին ԱՄՆ-ն արգելել է մուտքը երկիր այն օտարերկրացիների համար, որոնք ԱՄՆ սահմանը հատելուց առաջ 2 շաբաթվա ընթացքում եղել են Բրազիլիայում։ Արգելքը կապված է Բրազիլիայում կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված իրավիճակի կտրուկ վատթարացման հետ։ Հարավամերիկյան այդ երկիրը կորոնավիրուսով վարակակիրների քանակով այժմ երկրորդն է աշխարհում, գրում է BBC-ն։ ԱՄՆ իշխանությունները հավելել են, որ ապրանքաշրջանառությունը Բրազիլիայի հետ կիրականացվի նույն ծավալներով։ Ավելի վաղ ԱՄՆ-ն արգելել էր մուտքը նաև Չինաստանից, Իրանից, Շենգեն գոտուց, Բրիտանիայից և Իռլանդիայից զբոսաշրջիկների համար։ ԱՀԿ արտակարգ իրավիճակների գծով ղեկավար Մայք Ռայանը հայտարարել է, որ Հարավային Ամերիկան հիվանդության նոր էպիկենտրոն է դարձել, իսկ առավել տուժած երկիրը Բրազիլիան է։ Նշվել է, որ երկրի բազմաթիվ շրջաններում առողջապահության և ծիսական ծառայությունների ոլոտները կոլապսի եզրին են։ Իրավիճակը բարդանում է նրանով, որ երկրի նախագահ Ժաիր Բոլսոնարուն գիտակցաբար անտեսում է ԱՀԿ խորհուրդները։ Նա կորոնավիրուսի թեթև գրիպ է համարում և քննադատում է իրենց նահանգներում հասարակական կյանքը սահմանափակող նահանգապետերին։ Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» |