Թանկյան․ SOAD-ի երևանյան համերգը հետաձգվում է, կարող է կայանալ 2021-ին

Թանկյան․ SOAD-ի երևանյան համերգը հետաձգվում է, կարող է կայանալ 2021-ին

PanARMENIAN.Net - System of a Down ռոք-խմբի՝ 2020-ին ՀՀ-ում պլանավորված համերգը կարող է կայանալ հաջորդ տարի, հնարավոր է՝ տուրի ոչ բոլոր համերգները տեղի կունենան, հայտնել է խմբի մենակատար Սերժ Թանկյանը։

Նա նշել է, որ հայաստանյան համերգը հավանաբար կկայանա ինչ-որ մի օր՝ հաջորդ ամռանը, եթե ամեն ինչ լավ ընթանա, քանի որ դեռ հայտնի չէ՝ ինչ ընթացք կունենա համավարակը։

Երաժիշտն արձագանքել է նաև հարցին, թե ինչու խումբը նոր երգեր չի ձայնագրում՝ նշելով, որ իր ու SOAD-ի մյուս անդամների համար այն յուրահատուկ է, և իրենք չենք կարող անել որևէ նոր բան, մինչև բոլորն իսկապես նույն ուղղությամբ չնայեն, նույն տեսլականն ու նպատակը չունենան։

«Մենք շարունակում ենք ընկերներ մնալ, շատ լավ հարաբերություններ ունենք, շրջագայությունների ենք գնում, ժամանակ ենք անցկացնում միասին»,- ասել է Սերժ Թանկյանը։

2019-ի հոկտեմբերին Թանկյանը հայտնել էր, որ 2020-ի հունիսին SOAD-ը համերգ կտա Երևանում։

 Ուշագրավ
Բացահայտման մասին հայտնել է Ամստերդամում Վան Գոգի թանգարանը։
Հայաստանում հյուրընկալվելիս, Պենդերեցկին ասել էր, որ հայկական արմատներ ունի
Կինոփառատոնը պետք է կայանար մայիսի 12-23-ը
Թումանյանի ծննդյան օրը՝ փետրվարի 19-ին, Հայաստնում նշվում է գիրք նվիրելու օրը