Իսրայելի գործող վարչապետը կանգնել է դատարանի առջև25 մայիսի 2020 - 14:57 AMT PanARMENIAN.Net - Իսրայելի պատմության մեջ առաջին անգամ երկրի գործող ղեկավարը, 70-ամյա վարչապետ Բենյամին Նեթանյահուն կանգնել է դատարանի առջև կոռուպցիայի և վստահությունը չարաշահելու ու խարդախության մեղադրանքով։ Նա հերքում է բոլոր մեղադրանքները։ Նեթանյահուն հայտարարել է, որ դատավարության նպատակն է ամեն գնով հեռացնել նրան իշխանությունից, գրում է BBC-ն։ Ըստ իսրայելյան օրենքների՝ վարչապետը, որին մեղադրում են օրենքը խախտելու մեջ, պարտավոր չէ հրաժարական տալ, սակայն մինչև օրս նման նախադեպ չէր եղել։ Առաջին նիստը տևել է մոտ մեկ ժամ։ Հաջորդը նշանակվել է հուլիսի 19-ին։ Նեթանյահուն ղեկավարում է Իսրայելի կառավարությունը 2009-ից ի վեր՝ բոլորից տևական ժամանակ։ Նա նաև զբաղեցրել է այդ պաշտոնը 1996-1999 թվականներին։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Շվեյցարացի պատգամավոր․ Սահմանային հարցերը պետք է լուծել, որ Բաքվի կողմից հարձակվելու պատրվակ չդառնան «Խավիարային դիվանագիտությունն» այժմ ճանաչված տերմին է, ցավոք, դա հաջողվում է»,–ասել է նա Փաշինյան․ Ժամանակն է Բաքվի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել Նա անդրադարձել է նաև հայկական «Խաղաղության խաչմերուկ» նախագծին ՊՆ․ ԳՇ պետ Ասրյանը բացառապես ՀՀ քաղաքացի է, իսկ նրա կինը՝ ազգությամբ ռուս Նշվում է նաև, որ ԳՇ պետի որդին զինապարտ է և ներգրավված է ՀՀ ԶՈւ 2024 թվականի զորակոչային միջոցառումներին Երևանում բոլոր 63 բերման ենթարկվածներն ազատ են արձակվել Բերման էր ենթարկվել 63 ցուցարար |