Corus Chess-2009. Լեւոն Արոնյանը երրորդ անգամ անընդմեջ ոչ ոքի է խաղում19 հունվարի 2009 - 20:31 AMT PanARMENIAN.Net - Հոլանդական Վեյք-Ան-Զեե քաղաքում անցկացվող Corus Chess-2009 շախմատային սուպերառաջնության երրորդ փուլում հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանին երրորդ անգամ անընդմեջ չի հաջողվում հաղթանակ տանել. հոլանդական շախմատիստ Դանիել Ստելլվագենի հետ հանդիպումն ավարտվել է ոչ ոքի: Սերգեյ Մովսեսյանը եւ նորվեգացի Մագնուս Կարլսենը նույնպես խաղն ավարտել են ոչ ոքի: Արոնյանը երեք փուլերից հետո իր հաշվում ունի 1,5 միավոր: Մովսեսյանը հավաքել է 2 միավոր եւ առայժմ առաջատարների ցուցակում է: Երրորդ փուլի մնացած հանդիպումները շարունակվում են:Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |