1 օրով Երևանի ու մարզերի 46 սննդի օբյեկտի աշխատանքը կասեցվել է25 մայիսի 2020 - 18:58 AMT PanARMENIAN.Net - ՀՀ պարետի որոշմամբ մայիսի 25-ից 1 օրով չի աշխատի Հայաստանում գործող հանրային սննդի 46 օբյեկտ, հայտնում են Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնից։ Օբյեկտներից 16-ը գտնվում են Երևանում, 30-ը՝ Սյունիքի և Վայոց Ձորի մարզերում։ Սննդի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի փոխղեկավար Մանվել Մելիքյանի խոսքով՝ նման միջոցներ ձեռնարկվել են այն պատճառով, որ օբյեկտները խախտել են համաճարակային անվտանգության կանոնները: Նշվում է, որ խախտումները մի քանիսն են՝ աշխատակիցները դիմակներ չեն կրել, չեն օգտագործել սանիտարահիգիենիկ միջոցներ, կամ հաճախորդների ջերմաչափում չի իրականացվել կամ հատուկ արկղեր նախատեսված չեն եղել, որպեսզի հաճախորդներն իրենց դիմակն ու ձեռնոցն այնտեղ գցեն։ Հայաստանում մայիսի 25-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 7113-ի։ Վիրուսից մահացածների ընդհանուր թիվը 87 է, առողջացել է 3145 պացիենտ։ ՀՀ-ում մայիսի սկզբից սահմանափակումների ռեժիմը մեղմացվել է։ Հանրային սննդի օբյեկտները և տնտեսության մի շարք ոլորտներ կարող են գործել միայն Պարետատան ցուցումներին և անվտանգության չափանիշներին համապատասխանելու դեպքում։ Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |