Bloomberg․ Շվեդիային մեծ տնտեսական ճգնաժամ է սպառնում

Bloomberg․ Շվեդիային մեծ տնտեսական ճգնաժամ է սպառնում

PanARMENIAN.Net - Չնայած, որ Շվեդիան հրաժարվել է խիստ սահմանափակումներից կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում, երկրին մեծ տնտեսական ճգնաժամ և գործազրկության աճ է սպառնում։ Ըստ Շվեդիայի վիճակագրական վարչության, ապրիլին գործազրկությունը երկրում աճել է 7,9%-ով, ինչը կանխատեսումներից ավելի է, գրում է Bloomberg-ը։

Առանց սեզոնային գործոնները հաշվի առնելու, այս ցուցանիշը կազմում է 8,2%։ Սակայն, ըստ գործակալության վերլուծաբան Յոհաննա Յենսոնի, եթե ապրանքների և ծառայությունների պահանջարկը չվերականգնվի, գործազրկության մակարդակը կարող է հասնել 17%-ի։

Իշխանությունները քնարկում են օրինագիծը, որով գործատուներն ավելի հեշտությամբ կկարողանան ազատվել աշխատակիցներից։ Այդ առաջարկությունն արդեն իսկ քննադատության է արժանացել արհմիությունների և ընդդնիմության կողմից։

Ըստ Ջոնս Հոփքինսի համալսարանի, Շվեդիայում կորոնավիրուսով վարակի 33,800 դեպք է գրանցվել, մահացել է 4000-ից ավելին։

Photo. Janerik Henriksson | TT News Agency | AFP | Getty Images
 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---