ԱՄՆ-ն մեղադրել է ՌԴ-ին Լիբիա մարտական ավիացիա տեղափոխելու մեջ![]() 27 մայիսի 2020 - 15:10 AMT PanARMENIAN.Net - Լիբիայում ակտիվացել են ռազմական գործողությունները, իսկ ԱՄՆ-ն մեղադրել է ՌԴ-ին Լիբիա մարտական ավիացիա տեղափոխելու մեջ։ Թուրքական ԶԼՄ-ներն իրենց հերթին գրել են ռուսական մասնավոր «Վագներ» ռազմականացված կազմակերպության մարտիկների նահանջի մասին Լիբիայի արևմուտքում։ Մայիսի 26-ին Խալիֆ Հավթարի գլխավորությամբ Լիբիայի ազատագրական բանակի առաջխաղացման մասին նորությունների ֆոնին ԱՄՆ ԶՈւ Աֆրիկյան հրամանատարությունը (Africom) հայտարարել է, որ ՌԴ-ն Հաֆթարին աջակցելու համար ՄիԳ-29 և Սու-35 և Սու-24 կործանիչներ է փոխադրել Լիբիա, գրում է ՌԲԿ-ն։ Ըստ ԱՄՆ տվյալների՝ ՌԴ-ից ավիացիան սկզբից տեղափոխել են Սիրիա, հետո ներկել՝ տարբերանշանները թաքցնելու համար, ապա՝ փոխադրել Լիբիա։ Ըստ Africom-ի՝ ռուսական ինքնաթիռները վարելու են վարձկանները։ Մոսկվան ժխտում է իր միջամտությունը Լիբիայի հակամարտությանը։ Ըստ ՌԴ պաշտոնական դիրքորոշման՝ եթե Լիբիայում նույնիսկ կան ՌԴ քաղաքացիներ, ապա նրանք չեն ներկայացնում ռուսական պետության շահերը։ Այդ մասին հունվարին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Photo. AFP ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |