Նախագահը «Հայ պարկի» և Գյուրջիևի այգու նախաձեռնությունները քննարկել է ճարտարապետի հետ27 մայիսի 2020 - 16:36 AMT PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Երևանում «Հայ պարկի» և Գյումրիում փիլիսոփա Գեորգի Գյուրջիևի այգու ստեղծման իր նախաձեռնությունները քննարկել է ճարտարապետ Սաշուր Քալաշյանի հետ։ Արմեն Սարգսյանն առաջարկել է Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիրի տարածքում համազգային այգի՝ «Հայ պարկ» հիմնել, իսկ Գյումրիում մեծ մտածող, ծնունդով գյումրեցի Գյուրջիևի անվան այգի ստեղծել։ Նախագահը նշել է, որ այս երկու նախաձեռնության վերաբերյալ կարևոր է ճարտարապետի կարծիքը, ով ոչ միայն Հայոց ցեղասպանության հուշահամալիրի և Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի շենքի համահեղինակն է, այլև իր գործունեությամբ մեծ ներդրում է ունեցել Գյումրիի պատմաճարտարապետական նշանակություն ունեցող շենքերի պահպանման գործում՝ մասնավորապես նախագծելով և կառուցելով «Կումայրի» պետական պատմաճարտարապետական արգելոց-թանգարանը։ Ներկայացնելով իր երկու նախաձեռնության նպատակը՝ նախագահն ասել է, որ «Հայ պարկի» հիմքում առաջին հերթին միասնության և միասնական գործի գաղափարն է: Նա կարևոր է համարել նաև այգու բնապահպանական նշանակությունը Երևանի համար: Ինչ վերաբերում է Գյումրիում Գյուրջիևի այգու ստեղծմանը, գաղափարը ենթադրում է համերգասրահի, գրադարանի և այլ ենթակառուցվածքների ստեղծում, միջավայր, որը կարող է գրավել ոչ միայն Գյուրջիևի հետ կապված անհատներին ու աշխարհի տարբեր երկրներում գտնվող նրա կենսափիլիսոփայության հետևորդներին, այլև դառնալ մշակութային միջոցառումների անցկացման հետաքրքիր վայր: Ճարտարապետ Սաշուր Քալաշյանը ողջունելի է համարել նախաձեռնությունները՝ նշելով, որ պատրաստ է իր մասնագիտական կարողություններով և փորձով աջակցել ծրագրերը կյանքի կոչելուն: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |