Կորոնավիրուսից մահացել է Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գլխավոր հաշվապահը

Կորոնավիրուսից մահացել է Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գլխավոր հաշվապահը

PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գլխավոր հաշվապահ Մարգարիտա Խաչատրյանը, 10 օր կորոնավիրուսի դեմ պայքարելուց հետո, մահացել է Երևանի հիվանդանոցներից մեկում: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։

«Ցավակցում եմ մեր գործընկերոջ ընտանիքին, ինստիտուտի անձնակազմին անժամանակ մահվան կապակցությամբ:

Մի՛ հավատացեք մոլորեցնողներին, կրե՛ք դիմակ, պահե՛ք հեռավորությունը, եղե՛ք առողջ»,-ասվում է գրառման մեջ։

Մայիսի 28-ի դրությամբ ՀՀ-ում կորոնավիրուսի 442 նոր դեպք և ռեկորդային՝ 15 մահ է գրանցվել։ Կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 8216-ի։ Վիրուսից մահացածների ընդհանուր թիվը 113 է, այլ պատճառով՝ 44։ Առողջացել է 3287 պացիենտ։

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4772 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել 54,931թեստավորում:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---