Վրաստանում կորոնավիրուսով 153 հիվանդ է մնացել

Վրաստանում կորոնավիրուսով 153 հիվանդ է մնացել

PanARMENIAN.Net - Մայիսի 28-ի դրությամբ Վրաստանում կորոնավիրուսից բուժվում է 153 մարդ։

Մայիսի 28-ի դրությամբ վիրուսից բուժվել է ևս 16 հիվանդ՝ ընդհանուր առմամբ ապաքինվել է 573 պացիենտ, ասվում է կառավարական stopcov.ge կայքում։

Համաճարակի բռնկումից ի վեր հատատված 738 վարակվածների 77,95 տոկոսն ապաքինվել է։ Այդպիսով ապաքինվածների քանակը երկրում գրեթե 4 անգամ գերազանցում է հիվանդների թիվը, գրում է Sputnik Georgia-ն։

Համաճարակից Վրաստանում 12 պացինետ է մահացել։

Կարանտինում 3,076 մարդ կա, բժիշկների հսկողության տակ է 300 անձ։

Վրաստանում կորոնավիրուսով վարակի առաջին դեպքը գրանցվել է փետրվարի 26-ին։ Համաճարակի պատճառով երկրում գործող արտակարգ դրության ռեժիմն ու պարետային ժամը մայիսի 22-ից չեղարկվել են, սակայն որոշ սահմանափակումներ դեռ գործում են։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---