Իրանը պատրաստվում է կորոնավիրուսի երկրորդ ալիքին

Իրանը պատրաստվում է կորոնավիրուսի երկրորդ ալիքին

PanARMENIAN.Net - Իրանի իշխանությունները կարծում են, որ աշնանը կորոնավիրուսի տարածման նոր ալիք կլինի։ Այդ մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին՝ ելույթ ունենալով 11-րդ գումարման խորհրդարանի առաջին նիստում։

«Կորոնավիրուսին հակազդեցության շտաբը պարտավորեցրել է կառավարությանը պատրաստվել աշնանը սպասվող հիվանդության նոր ալիքին։ Մենք գործարկել ենք հնարավոր երկրորդ ալիքին պատրաստվելու բոլոր հնարավորութունները»,-ասել է Ռոուհանին, գրում է ՌԻԱ Նովոստին։

Նա նաև նշել է, որ իշխանությունները մոտ են կորոնավիրուսի տարածումը երկրում զսպելուն։

Մայիսի 5-ին Ռոուհանին հայտարարել էր, որ կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված իրավիճակը կայունանում է, պիկը հաղթահարվել է, սակայն մինչ պանդեմիայի ավարտը դեռ շատ կա։ Իրանի իշխանությունները կորոնավիրուսի տարածման մասին հայտարարել են փետրվարի 19-ին։ Այդ օրվանից ի վեր հաստատվել է վարակի 141,000 դեպք, որից 7,500-ը՝ մահվան ելքով։ Ապաքինվել է 111,000 մարդ։

 Ուշագրավ
Գինը վերջնական չէ, բանակցություններն ընթանում են։
Պատվաստված կամավորները կորոնավիրուսի դեմ իմունիտետ են ձեռք բերել
Նա նշել է, որ ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը որևէ կերպ չի արձագանքել հուլիսի 12-ին իրադարձություններին
Զինվորականը սպանվել է հուլիսի 14-ի առավոտյան