Boeing-ը վերսկսել է 737 Max ինքնաթիռների արտադրությունը28 մայիսի 2020 - 15:49 AMT PanARMENIAN.Net - Boeing ընկերությունը վերսկսել է 737 Max ինքնաթիռների արտադրությունը, որը կասեցվել էր երկու ավիավթարից հետո։ Այդ մասին ասվում է ավիաշինական ընկերության հայտարարության մեջ։ Նշվում է, որ արտադրությունը վերսկսվել է ԱՄՆ Վաշինգտոն նահանգի Ռենտոն քաղաքում գտնվող ավիագործարանում։ Արտադրությունը ցածր տեմպով է իրականացվելու։ Ընկերությունում դա բացատրել են նրանով, որ Boeing-ը «արտադրանքի որակի և աշատանքի անվտանգության բարձրացմանն ուղղված ավելի քան տասնյակ նախաձեռնություն է իրականացնում»,-գրում է «Վեդոմոստին»։ Հայտարարության մեջ ասվում է նաև, որ մեխանիկներն ու ինժեներները 2020-ի հունվարից, երբ կասեցվեց օդանավի արտադրությունը, համագործակցել են ստանդարտացնելու համար աշխատանքային փաթեթները գործարանի ամեն մի օղակում։ Boeing 737 MAX-ի շահագործումը դադարեցվել է երկու ավիաաղետից հետո: 2019-ի մարտի 10-ին Եթովպիայում կործանվել էր Ethiopian Airlines-ի Boeing 737 MAX 8-ը՝ զոհվել էր 157 մարդ: 2018-ի հոկտեմբերի 29-ին վթարվել էր Lion Air-ի նույն մոդելի ինքնանթիռն Ինդոնեզիայում՝ զոհվել էր 189 մարդ: Boeing-ի ղեկավարությունը խոստովանել է, որ երկու դեպքում էլ ինքնաթիռներում, վթարից առաջ, մանևրելու բնութագրերի բարելավման համակարգի խափանում է եղել: Դրանից հետո բազում երկրներ, այդ թվում ՌԴ-ն, ԱՄՆ-ն, ԵՄ երկրներն անվտանգության նկատառումներով դադարեցրել են այդ սերիայի ինքնաթիռների շահագործումը: Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյան. Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել, պետք է գնահատենք «Շատ կարևոր է արձանագրել»,–ասել է նա Գուտերեշը կոչ է արել Ադրբեջանին և ՀՀ–ին լուծել բոլոր հարցերը հարաբերությունների կարգավորման համար Գլխավոր քարտուղարն ուշադիր հետևել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին Կլաարը հուսադրող է անվանել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման մեկնարկի մասին լուրը «ԵՄ–ն լիովին սատարում է բանակցային գործընթացին, որի նպատակը համապարփակ և կայուն կարգավորումն է»,–գրել է նա Արսեն Խառատյան․ Տեղի ունեցողը Հայաստանի՝ առաջին հերթին դիվանագիտության խոշոր պարտությունն է Նա նշել է, որ ՀՀ–ն ռազմավարական տարածք է տալիս՝ առանց որևէ անվտանգային երաշխիք ստանալու |