ՌԴ-ում կորոնավիրուսից մահվան ռեկորդային՝ 232 նոր դեպք կա29 մայիսի 2020 - 14:05 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանում մայիսի 29-ի դրությամբ կորոնավիրուսից մահվան ռեկորդային 232 նոր դեպք է գրանցվել, վարակակիրների քանակը հասել է 387,623-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 8572-ով։ Այդ մասին ասվում է հիվանդության մշտադիտարկման կառավարական կայքում, գրում է «Վեդոմոստին»։ Մահվան ելքով նախորդ ռեկորդը գրանցվել էր մայիսի 26-ին և 28-ին՝ 147 դեպք։ Մահվան ելքով դեպքերի ընդհանուր քանակը 4374 է: ՌԴ-ում փաստացի բուժվում է 223,992 մարդ։ Մոսկվայում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 175,829-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 2332-ով։ 3474 մարդ դուրս է գրվել, ակտիվ դեպքերը 98,774 են։ Կորոնավիրուսի համաճարակի բռնկումից ի վեր Մոսկվայում 2330 մարդ է մահացել, որից 76-ը՝ մեկ օրում։ Կորոնավիրուսն աշխարհում հայտնաբերվել է ավելի քան 5․8 մլն մարդու մոտ, ըստ ամերիկյան Ջոնս Հոփքինսի համալսարանի։ ՌԴ-ն վարակակիրների ընդհանուր թվով 3-րդն է աշխարհում ԱՄՆ-ից և Բրազիլիայից հետո։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |