Հնդկաստանում կապիկները գողացել են կորոնավիրուսով հիվանդների արյունը29 մայիսի 2020 - 20:49 AMT PanARMENIAN.Net - Հնդկաստանում կապիկների ոհմակը հարձակվել է բժշկի վրա՝ գողանալով կորոնավիրուսի դրական ախտորոշմամբ պացիենտների արյան նմուշները։ Ինչպես հայտնում է Reuters-ը` դեպքը տեղի է ունեցել 200 մլն բնակչությամբ Ուտտար Պրադեշ նահանգում՝ մայրաքաղաք Լաքնաուից 460 կմ հեռավորության վրա գտնվող քաղաքում։ Հայտնի չէ՝ արդյոք կապիկները թափել են նմուշները, թե` ոչ, սակայն բնակիչները վախենում են, որ նրանք կարող են դառնալ վարակակիր։ Իշխանությունները տեղյակ չեն՝ արդյոք կապիկները կոնտակտի մեջ են մտել արյան հետ, և արդյոք կարող էին վարակվել վարակված մարդու արյունից։ Հայտնի է, որ Covid-19-ը փոխանցվում է ոչ միայն մարդուն, այլև այլ պրիմատներին։ Վիրուսն ու դրա ազդեցությունը հետազոտվում են, այդ թվում` կապիկների վրա գիտափորձեր անելով։ Հնդկաստանում վարակվել է մոտ 166 հազար մարդ, 4700-ից ավելին մահացել են։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |