Վրաստանում կորոնավիրուսի նոր դեպքերն աճել են՝ մեկ օրում 11 վարակված30 մայիսի 2020 - 13:32 AMT PanARMENIAN.Net - Վրաստանում կորոնավիրուսով վարակի նոր դեպքերի աճ է գրանցվել՝ 11 նոր դեպք։ Այդպիսով, վարակակիրների ընդհանուր թիվը StopCov-ի թարմացված տվյալներով 757 է։ Վարակաբաններն արդեն պարզել են նոր հիվանդների վարակման աղբյուրները, գրում է Sputnik Georgia-ն։ «Հաստատված 11 դեպքից 2-ը Բոլնիսիում հայտնի օջախից են, մյուս 9-ը շփում են ունեցել ավելի վաղ հաստատված դեպքերի հետ, նրանք բոլորը հայտնի են», - ասել է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկական մասով ղեկավար Մարինա Էզուգբայան։ Նա հավելել է, որ նոր օջախներ չեն հայտնաբերվել։ Մայիսի 25-ից ի վեր Վրաստանում գրանցվում էր օրական 1-3 դեպք։ Ամսի 29-ին 8 նորդ դեպք էր հայնտաբերվել։ Փորձագետները կարծում են, որ այդպիսի բռնկումները կարող են կապված լինել խիստ սահմանափակումների չեղարկման հետ։ Վրաստանում կորոնավիրուսից ապաքինվել է 600 մարդ, 12 մահվան ելքով դեպք է գրանցվել։ Վրաստանում կորոնավիրուսով վարակի առաջին դեպքը գրանցվել է փետրվարի 26-ին։ Համաճարակի պատճառով երկրում գործող արտակարգ դրության ռեժիմն ու պարետային ժամը մայիսի 22-ից չեղարկվել են, սակայն որոշ սահմանափակումներ դեռ գործում են։ Մայիսի 29-ից Վրաստանում վերսկսել է աշխատանքը հասարակական տրանսպորտը, այդ թվում՝ մետրոն։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է Թունյան․ Ադրբեջանից գազ գնելու հարց այս պահին չկա օրակարգում Ըստ նրա՝ Հայաստանի կամ որևէ այլ երկրի համար տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը |