Աշխարհում 6․1 մլն-ից ավելի մարդու մոտ կորոնավիրուս է հաստատվել, 372,000-ից ավելի մահ կա

Աշխարհում 6․1 մլն-ից ավելի մարդու մոտ կորոնավիրուս է հաստատվել,  372,000-ից ավելի մահ կա

PanARMENIAN.Net - Աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հունիսի 1-ի տվյալներով անցել է 6․1 մլն-ից, վիրուսից մահացել է 372,000-ից ավելի մարդ, փոխանցում է Ջոնս Հոփքինսի ինստիտուտը։

Վարակակիրների թվով առաջատարը շարունակում է մնալ ԱՄՆ-ն, երկրում կորոնավիրուս հաստատվել է 1․7 մլն-ից ավելի մարդու մոտ, երկրորդ տեղում Բրազիլիան է, այնտեղ վարակված է 514,000-ից ավելի մարդ։ Ռուսաստանը երրորդն է՝ վարակվածների թիվն անցել է 414,000-ից։ Միայն ԱՄՆ-ում վիրուսից մահացել է 104,000-ից ավելի մարդ, առողջացել՝ մոտ 66,000 հոգի։ Բրազիլիայում մահացել է 29,000-ից ավելի մարդ, ՌԴ-ում՝ 4855 հոգի։

Կորոնավիրուսով վարակված քաղաքացիների թվով առաջատար են շարունակում մնալ Մեծ Բրիտանիան, Իսպանիան, Իտալիան, Հնդկաստանը, Ֆրանսիան, Գերմանիան, Պերուն։

ՀՀ-ն վարակի հաստատված դեպքերի թվով (9402 մարդ ) մոտ նույն ցուցանիշն ունի, ինչ Ալժիրը (9394) և Չեխիան (9268)։

ՀՀ-ում հունիսի 1-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 9492-ի, երկրում մահացել է 139 մարդ, առողջացել՝ 3402 հոգի։

 Ուշագրավ
Գերմանիայի կանցլերն առաջիկա օրերին պարբերաբար կորոնավիրուսի թեստ կհանձնի
Քաղաքացիներին հրահանգվել է մնալ տանը, դուրս գալ միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում
Կազմակերպությունը նաև տեսանյութ է հրապարակել
«Ես նույնպես վախենում եմ, բայց ոչ թե խանութ, այլ աշխատանքի գնալուց»,- ասել է նա