Սեյրան Օհանյանի պաշտպանի մոտ կորոնավիրուս է հաստատվել

Սեյրան Օհանյանի պաշտպանի մոտ կորոնավիրուս է հաստատվել

PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի պաշտպաններից Կարեն Մեջլումյանի մոտ կորոնավիրուս է հաստատվել։

Փաստաբանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ հոսպիտալացվել է ու հայտնել՝ վիրուսը հաստատվել է նաև ընտանիքի չափահաս անդամների մոտ։

Փաստաբանը հորդորել է դիմակ կրել, շփումների ժամանակ փոխադարձաբար հետևել անվտանգության կանոններին և չվտանգել ընտանիքի անդամներին։

Ավելի վաղ տեղեկություն կար նաև, որ Օհանյանի պաշտպաններից մեկի մոտ կորոնավիուսի վարակ է հայտնաբերվել։ Մեջլումյանը հաստատել էր տեղեկությունը՝ նշելով, որ վարակ է հայտնաբերվել փաստաբան Ինեսսա Պետրոսյանի մոտ։

ՀՀ-ում հունիսի 1-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 9492-ի, երկրում մահացել է 139 մարդ, առողջացել՝ 3402 հոգի։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---