Հայկական 350 թեստ՝ ՀՎԿԱԿ-ին․ ՀՀ-ում արտադրված առաջին թեստերը կգործածվեն

Հայկական 350 թեստ՝ ՀՎԿԱԿ-ին․ ՀՀ-ում արտադրված առաջին թեստերը կգործածվեն

PanARMENIAN.Net - Հունիսի 2-ին հայկական արտադրության 350 թեստ հանձնվելու է Համաճարակների վերհսկման և կանխարգելման ազգային կենտրոնին, հայտարարել է պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

Նա նշել է, որ ՀՀ-ում մեկնարկել է ավելի վաղ ներկրված 100,000 ռեագենտների թեստերի արտադրությունը։

«Հայկական արտադրության 350 թեստ կտրամադրենք Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնին՝ քաղաքացիներին թեստավորելու համար։ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտն օրական 3000-5000 թեստ կարող է արտադրել, որը հնարավորություն կտա բավարարել մեր ներքին պահանջարկը»,- ասել է փոխվարչապետը։

Կառավարությունը Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտին $550,000 չափով հատկացում կատարելու որոշում էր ընդունել, որպեսզի Հայաստանում կազամակերպվի կորոնավիրուսի ախտորոշման թեստերի արտադրություն: Հունիսի 2-ի դրությամբ, ընդհանուր առմամբ, թեստավորվել է 59,917 անձ։

Հայաստանում հունիսի 2-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 10,009-ի։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 158 դեպք կա, այլ պատճառով՝ 56։ Առողջացածների ընդհանուր թիվը 3427 է։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---