Վրաստանում կորոնավիրուսի 2 նոր դեպք կա

Վրաստանում կորոնավիրուսի 2 նոր դեպք կա

PanARMENIAN.Net - Վրաստանում կորոնավիրուսով վարակի 2 նոր դեպք է գրանցվել։ Այդպիսով, ըստ հիվանդության մշտադիտարկման StopCov կայքի, վարակակիրների ընդհանուր քանակը երկրում հասել է 796-ի։

Նախորդ օրերին Վրաստանում վարակի նոր դեպքերի աճ էր նկատվում` մայիսի 29-ին 8 նոր դեպք ախտորոշվեց, մայիսի 30-ին՝ 11, իսկ մայիսի 31-ին՝ 26: Փորձագետները դա կապում են խիստ սահմանափակումների չեղարկման հետ, գրում է Sputnik Georgia-ն։

Ապաքինվել է 634 մարդ, 12 պացիենտ մահացել է։

Կարանտինում 2508 մարդ կա, իսկ փաստացի բուժվում է 300-ը։

Վրաստանում կորոնավիրուսով վարակի առաջին դեպքը գրանցվել է փետրվարի 26-ին։ Համաճարակի պատճառով երկրում գործող արտակարգ դրության ռեժիմն ու պարետային ժամը մայիսի 22-ից չեղարկվել են, սակայն որոշ սահմանափակումներ դեռ գործում են։ Մայիսի 29-ից Վրաստանում վերսկսել է աշխատանքը հասարակական տրանսպորտը, այդ թվում՝ մետրոն։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---