Լուսնի կիսաստվերային խավարումը տեսանելի կլինի նաև Հայաստանում

Լուսնի կիսաստվերային խավարումը տեսանելի կլինի նաև Հայաստանում

PanARMENIAN.Net - Հունիսի 5-ի Լուսնի կիսաստվերային խավարումը տեսանելի կլինի նաև Հայաստանում, ինչպես նաև եվրոպական շատ երկներում, Ավստրալիայում և այլուր։

Երևանում այն կսկսվի տեղական ժամանակով ժամը 21։45-ին, առավելագույն փուլը կլինի ժամը 23։24-ին, և խավարումը կավարտվի գիշերը ժամը 01։04-ին, տեղեկացնում են Բյուրականի աստղադիտարանից։

Լուսնի կիսաստվերային խավարումը տարբերվում է մասնակի խավարումից նրանով, որ այս դեպքում Երկրի կողմից խավարված շրջանները դառնում են ավելի աղոտ, քան Լուսնի մնացյալ հատվածը։ Նշվում է, որ այս դեպքում, հավանաբար, տեսանելի է սովորական Լուսին՝ միայն թե ավելի աղոտ։

Լուսնի խավարում տեղի է ունենում, երբ Լուսինը, իր ուղեծրով շարժվելով Երկրի շուրջ, հայտնվում է Արեգակի նկատմամբ Երկրի հակադիր կողմում, և Երկրի ստվերը ծածկում է Լուսինը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---