Արցախում արագ արձագանքման խմբեր կստեղծվեն, մեկուսարանները կընդլայնվեն 3 հունիսի 2020 - 10:31 AMT PanARMENIAN.Net - Արցախում կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված առաջիկա օրերին կստեղծվեն արագ արձագանքման խմբեր, կընդլայնվեն մեկուսարանները։ Այդ մասին ասվել է նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ հունիսի 2-ին անցկացված աշխատանքային ընդլայնված խորհրդակցության ժամանակ։ Հարությունյանը հավանության է արժանացրել պարետ, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի առաջարկությունները, ըստ որոնց տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ կխստացվեն պարետի սահմանած կանոններին հետևելու պահանջները, անհրաժեշտության դեպքում կկիրառվեն գործունեության սահմանափակումներ: Կվերանայվեն Շահումյանի շրջանի վարակի օջախ չհամարվող համայնքների բնակիչների ազատ տեղափոխման սահմանափակումները, հանրային վայրերում իրականացվող սանիտարա-հիգիենիկ միջոցառումների պարբերականությունը կավելանա: Իր զեկույցում պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանն անդրադարձել է բանակում վարակի կանխարգելմանն ուղղված միջոցառումներին և հավաստիացրել, որ իրավիճակը գտնվում է խիստ վերահսկողության ներքո: Հունիսի 2-ի դրությամբ Արցախում հիվանդացության 54 դեպք կար: Մեկուսացված է 100, առողջացած՝ 26 քաղաքացի: Իրականացվել է 923 թեստավորում: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |