Անձնագրայինի և ՃՈ հաշվառման բաժինների աշխատանքը դադարեցվում է

Անձնագրայինի և ՃՈ հաշվառման բաժինների աշխատանքը դադարեցվում է

PanARMENIAN.Net - Հունիսի 3-ից մինչև հունիսի 15-ը ՀՀ ոստիկանությունը դադարեցնում է անձնագրային և վիզաների վարչության ու ենթակա տարածքային, ինչպես նաև ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանումների, քաղաքացիներին սպասարկող ծառայությունների գործունեությունը։

Դա պայմանավորված է ՀՀ-ում կորոնավիրուսային համավարակի հետևանքով առաջացած արտակարգ իրավիճակով։

Նշվում է, որ այս սահմանափակումների նպատակը բացառապես քաղաքացիների առողջության պահպանումն է։

Հայաստանում հունիսի 3-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 10,524-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 515-ով: Մահվան ևս 15 դեպք է գրանցվել, 12-ը՝ կորոնավիրուսից, 3-ը՝ այլ պատճառով: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 170 դեպք կա, այլ պատճառով՝ 59։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---