Հիտլերի ծննդավայր-տունը ոստիկանական բաժանմունքի կվերածվի 3 հունիսի 2020 - 18:07 AMT PanARMENIAN.Net - 2020-ի նոյեմբերին ավստրիական Բրաունաու-ամ-Ին քաղաքում գտնվող տունը, որտեղ ծնվել է Նացիստական Գերմանիայի առաջնորդ Ադոլֆ Հիտլերը, կվերածվի ոստիկանական բաժանմունքի: Այդպիսով՝ քաղաքային իշխանությունները հույս ունեն նեոնացիստների ոտքը կտրել այդ վայրից, հայտնում է BBC-ն: Շենքի ամբողջական վերանորոգումը և ձևափոխումը նախատեսվում է ավարտել 2023-ին, Ավստրիայի պետբյուջեից այդ նպատակով կհատկացվի 5 մլն եվրո: Այստեղ Հիտլերն ապրել է ծնվելուց հետո ընդամենը մի քանի շաբաթ և այն չի համարել իր տունը: Սակայն ամեն տարի նրա ծննդյան առթիվ տարբեր երկրներից երկրպագուներն այս տան մոտ մեծարման միջոցառումներ են կազմակերպում: 2017 թվականին տան մոտից ձերբակալվել է Հարալդ Հիտլեր կեղծանունով ներկայացող, դիկտատորին նմանակող բեղեր կրող 25-ամյա մի երիտասարդ: Տունը 1952 թվականից պատկանել է ընտանիքի, որն այն հիմնականում վարձով է տվել գրադարանների և դպրոցների: 2011 թվականից այն դատարկ է: Ավստրիայի կառավարությունը 2016 թվականին որոշել է պետականացնել տարածքը՝ դրա օգտագործումը նացիոնալիստակական պրոպագանդայի նպատակով բացառելու համար: Սակայն տան սեփականատերը հրաժարվել է վաճառել շինությունը, և կառավարությունը պարտադրաբար վաճառքի որոշում է կայացրել, որի օրինականությունը հաստատել է երկրի Սահմանադրական դատարանը: Սեփականատիրոջը վճարվել են 812 հազար եվրո: Ուշագրավ Այցն աշխատանքային է Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Ամենաընթերցվողը բաժնում | Կիրակոսյանը՝ Հաագայի դատարանում. ԼՂ բազմաթիվ գյուղեր ու քաղաքներ պարզապես անհետացան Նա նաև փաստարկներ է ներկայացրել, թե ինչու ՀՀ-ն չի կարող մեղադրվել Ադրբեջանի դեմ ռասայական խտրականության մեջ ԿԸՀ նախագահ․ 2026–ի հունիսին ԱԺ ընտրություններ կլինեն՝ հուսով եմ, մինչ այդ համակարգն ավելի պատրասված կլինի Նա ԿԸՀ աշխատանքի ամենակարևոր գնահատանքը համարել է այն, որ Երևանի ավագանու ընտրություններում ոչ մի բողոքարկում չի եղել Կլաարը Երևանում է․ Ռուբինյանի հետ քննարկել է տարածաշրջանային իրավիճակին վերաբերող հարցեր Հանդիպմանը ներկա է եղել Վասիլիս Մարագոսը Փոխվարչապետի գրասենյակ․ Ոսկեպարի եկեղեցին մնալու է ՀՀ տարածքում Տավուշցիներն իրենց բողոքի ակցիան շարունակել են Ոսկեպարի եկեղեցու մոտ, որտեղ, ըստ նրանց, ականազերծում են անում, քանի որ անցնելու է Ադրբեջանին |