Վրաց վարակաբան. Վրացիները մեզ ավելի շատ լսեցին, քան հայաստանցիները` հայ կոլեգաներին 3 հունիսի 2020 - 18:10 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի հիվանդությունների կանխարգելման և հանրային առողջության կենտրոնի փոխտնօրեն, վարակաբան Պաատա Իմնաձեն, խոսելով երկրում կորոնավիրուսի դեմ պայքարի մասին, ասել է, որ իրենց բնակչությունն ավելի անսաց մասնագետների հորդորներին, քան հայաստանցիները՝ հայ կոլեգաներին։ Նա նաև դրանում է տեսնում կորոնավիրուսի դեմ պայքարում վրացական կողմի հաջողության պատճառը։ Ըստ նրա՝ Վրաստանում ավելի խիստ միջոցներ ձեռնարկվեցին՝ պարետային ժամը, խախտումների համար բարձր տուգանքները, անձնական մեքենաներով տեղաշարժի արգելքը, տեղեկացնում է Aliq Media-ն։ «Մեզ մոտ գուցե ավելի խիստ մոտեցում էր։ Պարետային ժամի պայմաններում կարող են միայն հարևանի մոտ գնալ, այդ դեպքում հեշտ է պարզել կոնտակտավորներին, բայց նստել մեքենա, գնալ քաղաքի մյուս ծայրը կամ մի գյուղ արդեն չեն կարող»,- ասել է նա։ Մասնագետը նշել է նաև, որ ախտորոշման համար միայն PSR թեստեր են որպես հիմք ընդունվում, օրական միջինը 1500 թեստավորում է իրականացվում, որից միայն 1 տոկոսն է դրական։ Իսկ ընդհանուր առմամբ երկրում մոտ 60,000 թեստավորում է իրականացվել։ Նաև ընտրովի թեստավորում է իրականացվում, հատկապես՝ Բոլնիսիում, Մառնեուլում։ Իմնաձեն կարծում է, որ կորոնավիրուսի հետ կապված թերահավատությունը կապված է ռուսական քարոզչության հետ։ Վրաստանում հունիսի 3-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի 4 նոր դեպք է գրանցվել, որից 3-ը՝ բերովի։ Այդպիսով վարակակիրների քանակը երկրում հասել է 800-ի, որոնցից 640-ն ապաքինվել են, 12 մահվան դեպք է գրանցվել։ Ուշագրավ Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ | Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ Հյուրերը ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ Գաբրիելյանը և Միքանաձեն կրթական ոլորտում գործակցության համատեղ հայտարարություն են ստորագրել Փաստաթուղթն ինստիտուցիոնալ հենքի վրա կդնի երկու հանձնաժողովների գործունեությունը Ադրբեջանի ՄԻՊ–ն այցելել է Ստեփանակերտում մնացած հայերին՝ խոցելի խմբերի համար կացարանում Շահրամանյանն ասել է, որ Արցախում շարունակում է մնալ 10-11 մարդ ՀՀ-ից Գազա մարդասիրական օգնություն տանող ինքնաթիռը հասել է Եգիպտոս Օգնությունը ներառում է սնունդ, դեղորայք և բժշկական պարագաներ |