Մեքենայում միայնակ վարորդը կարող է դիմակ չկրել

Մեքենայում միայնակ վարորդը կարող է դիմակ չկրել

PanARMENIAN.Net - ՀՀ-ում բնակության վայրից դուրս ամենուր դիմակ կրելու պահանջը չի վերաբերում իրենց մեքենաներում միայնակ վարորդներին, PanARMENIAN.Net ին ասաց փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանի խոսնակ Վահան Հունանյանը։

Ավելի վաղ Ավինյանը հայտարարել էր, որ դիմակների կրումը բաց տարածքներում հունիսի 4-ից կդառնա պարտադիր։ Համապատասխան որոշման մեջ կատարվող փոփոխությունը վերաբերում է բոլոր քաղաքացիներին՝ բացառությամբ 6 տարեկանից փոքրերին, ֆիզիկական վարժություններ անողներին, հեծանիվ վարողներին:

Հունիսի 4-ի դրությամբ ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է ռեկորդային՝ 697 դեպքով, վարակակիրների ընդհանուր թիվը 11,221 է։ Կորոնավիրուսից մահվան դեպքերի թիվն ընդհանուր առմամաբ 176 է, այլ պատճառով՝ 68։ Առողջացածների ընդհանուր թիվը 3468 է։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---